Կարևոր իրադարձություններ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսի համերգը

05 Ապրիլ, 2016 16:01
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսի համերգը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելես քաղաքում իր համերգը:

Երգչուհին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները,ես ստիպված եմ չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։ Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում, այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք…Մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների հա մար։

Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»:

 

Լրահոս

Դիտել ավելին