Կարևոր իրադարձություններ

Դեսպան Անդրանիկ Մանուկյանն ու նրա ընտանիքը խոշոր աջակցություն են ցուցաբերել ԼՂՀ-ին

05 Ապրիլ, 2016 15:28
Դեսպան Անդրանիկ Մանուկյանն ու նրա ընտանիքը խոշոր  աջակցություն են ցուցաբերել ԼՂՀ-ին

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար ԼՂՀ կառավարությունը բացել է հաշվեհամար, որտեղ մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից կարող են իրենց աջակցությունը ցուցաբերեն զինծառայողներին ու ԼՂՀ քաղաքացիներին:

Այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ մի խումբ քաղաքացիներ, որոնց թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց աջակցությունն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին: Այս ամենից անմասն չի մնացել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով երեկ մեծ թվաքանակով սնունդ, հագուստ, դեղորայք է ուղարկել Արցախ, իսկ արդեն այսօր Մանուկյանների ընտանիքը գումար է փոխանցել: Հիշեցնենք, որ աջակցությանը միացել են՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները ցուցաբերել են դրամական խոշոր  օգնություն, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԼՂՀ է ուղարկել սնունդ, Մաշտոցի պուրակից մի խումբ քաղաքացիներ ԼՂՀ են ուղարկել առաջին անհրաժեշտության պարագաները:

Հիշեցնենք, որ Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին՝ ՀՀ դրամով. Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Հաշվի համարը` 22300612211100 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ԱՄՆ դոլարով. Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Հաշվի համարը` 22300110153200 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին:

 

Լրահոս

Դիտել ավելին