Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան և ՌԴ-ն ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են անում. Լարշե

05 Ապրիլ, 2016 14:44
Ֆրանսիան և ՌԴ-ն ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են անում. Լարշե

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, որն այցով Մոսկվայում է, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Նա նշել է, որ Մոսկվան և Փարիզը հակամարտության երկու կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է RIA Novosti-ն:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է:

«Մենք այս մասին խոսել ենք Լավրովի հետ: Մենք դիմում ենք հակամարտության երկու կողմերին և նրանց խնդրում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի երկու կողմերը վերսկսեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում»,- լրագրողներին ասել է Լարշեն:

 

Լրահոս

Դիտել ավելին