Կարևոր իրադարձություններ

Չինաստանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծել

05 Ապրիլ, 2016 12:40
Չինաստանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծել

Չինաստանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան կողմերը զսպվածություն, հանգստություն կպահպանեն, ինչպես նաև խնդիրները կլուծեն բանակցությունների ճանապարհով տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է Հուն Լեյը:

 

Լրահոս

Դիտել ավելին