Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է հիմնել իր սեփական դպրոցը: Այս մասին հայտնում է Комсомольская првада-ն:
Հատուկ դպրոցը կհիմնվի Կալիֆոռնիայում: Ցուկերբերգը իր անձնական էջում գրել է, որ դա կլինի դպրոցի նոր ձևաչափ, որտեղ կհամատեղվեն կրթությունն ու բժշկական օգնությունը:
Դպրոցը կսկսի գործել արդեն եկող ուսումնական տարուց: Այնտեղ կսովորեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
«Կրթությունը և առողջությունը սերտ կապված են իրար: Եթե երեխաները հիվանդանում են, դժվարանում են սովորել: Դպրոցը բժշկական օգնություն ցույց կտա հղի կանանց, աշակերտներին և նրանց ընտանիքներին: Կրթությունը և առողջության պահպանումը կօգնեն երեխաներին բացահայտել իրենց պոտենցիալը»,- գրում է Ցուկերբերգը: