Կարևոր իրադարձություններ

Մեր մարզիկները չեն մասնակցի Թուրքիայում և Ադրբեջանում կայանալիք օլիմպիական մրցաշարերին

05 Ապրիլ, 2016 11:05
Մեր մարզիկները չեն մասնակցի Թուրքիայում և Ադրբեջանում կայանալիք  օլիմպիական  մրցաշարերին

Մեր մարզիկները չեն մասնակցի Թուրքիայում և Ադրբեջանում կայանալիք  օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,-գրել է նա: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին