Կարևոր իրադարձություններ

Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ջոկատով Քարվաճառ է մեկնել. «Հրապարակ»

05 Ապրիլ, 2016 09:47
Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ջոկատով Քարվաճառ է մեկնել. «Հրապարակ»

«Հայ-ադրբեջանական սահմանագծի ռազմական իրավիճակն այս օրերին հայ քաղաքական գործիչներից, պաշտոնյաներից շատերին տարել է Լեռնային Ղարաբաղ: Առաջին մեկնողներից մեկն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանն էր՝ երկրապահների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ արդեն հասցրել է Ստեփանակերտում հանդիպում ունենալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ «ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները: Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի սանձարձակ գործողությունների պատճառով ոտքի է ելել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որոշ տեղեկությունների համաձայն` նա իր ջոկատով մեկնել է Քարվաճառ:

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իր Երդվյալ ազատամարտիկների միության հրամանատարական կազմի 16 անդամների հետ նույնպես Արցախում է, ԵԱՄ-ի մյուս անդամները Երեւանում կազմ ու պատրաստ սպասում են նախարարի հրամանին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին