Կարևոր իրադարձություններ

Քիմն Instagram-ում Հայոց բանակի հաղթական տանկերի ու ուղղաթիռների նկար է հրապարակել

05 Ապրիլ, 2016 08:10
Քիմն Instagram-ում Հայոց բանակի հաղթական տանկերի ու ուղղաթիռների նկար է հրապարակել

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում Սփյուռքի աստղերի շրջանում:

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայոց բանակի հաղթական նկար է տեղադրել, տանկով ու ուղղաթիռներով, նշելով <Աղոթում եմ Հայաստանում գտնվողների եւ աշխարհի բոլոր մարդկանց համար>:

Հատկանշական է, որ կարճ ժամանակում նկարի տակ հայտնվել են ադրբեջանցի կիբերոհմակի ներկայացուցիչների բյուրավոր մեկնաբանությունները, որոնք սակայն փոքրամասնություն են կազմում, քանի որ Քիմի Instagram-ի հետեւորդների թիվը բոլոր ադրբեջանցիներին մի քանի անգամ գերազանցում է, ավելի ստույգ այն 66 մլն է: Այնպես որ ադրբեջանական քարոզչամեքենայի գեներացրած օգտատերերը <անհարմար> իրավիճակում են հայտնվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր Քիմի քույրերը՝ Քորթնին ու Քլոեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին