Կարևոր իրադարձություններ

Գյումրի տեղափոխեցին Թալիշում զոհված հերոսին՝ Մերուժան Ստեփանյանին

05 Ապրիլ, 2016 00:46
Գյումրի տեղափոխեցին Թալիշում զոհված հերոսին՝ Մերուժան Ստեփանյանին

Aravot.am-ը գրում է.

Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին  ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի: Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից՝ Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում: Մերուժանը նշանվել էր վերջերս:  ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է եղել՝ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով: Մերուժան Ստեփանյանին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Աղբյուր՝ http://www.aravot.am/2016/04/04/675224/ 


 

Լրահոս

Դիտել ավելին