Կարևոր իրադարձություններ

Ինչն է անհրաժեշտ ստուգել պլաստիկ շշերով ջուր գնելիս

24 Հոկտեմբեր, 2015 19:37
Ինչն է անհրաժեշտ ստուգել պլաստիկ շշերով ջուր գնելիս

Պլաստմասան կարող է ժամանակի ընթացքում վնասակար նյութեր արտադրել, որոնք կարող են տարատեսակ առողջական խնդիրների պատճառ դառնալ մարդու համար, գրում է cameralabs.org-ը։ 
Յուրաքանչյու շշի վրա նշված են տարբերանշաններ, դրանք դասակարգելու համար։ 



PET կամ PETE


Սրանք բացառապես մեկանգամյա օգտագործվող շշերն են։ Դրանք կարող են հեղուկների մեջ արձակել ծանր մետաղներ և քիմիական նյութեր, որոնք ազդում են մարդու հորմոնալ հավասարակշռության վրա։ 

HDP կամ HDPE

Այս տեսակի պլաստիկը բավականին որակյալ է, որը գրեթե ոչ մի նյութ չի արտադրում։ 

PVC կամ V

Այս նյութից պատրաստված շշերն արտադրում են առնվազն երկու տեսակի քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդու համար։ Սովորաբար այն օգտագործվում է ձեթի շշերի տեսքով։
 

LDPE

Այս տեսակի պլաստիկից պատրաստված շշերում պահվող ջուրը միանգամայն ապահով է, սակայն այս տեսակի պլաստիկից պատրաստված տոպրակները կարող են վտանգավոր լինել։
 

PP

Այն ունի բաց սպիտակ գույն, օգտագործվում է որպես յոգուրտների կամ մածունների տարա։
 

PS


Սա օգտագործվում է սուրճի բաժակներ կամ արագ սննդի ափսեներ պատրաստելու համար։


PC կամ առանց որևէ տարբերանշանի պլաստիկ

Նման տարաներն ամենավտանգավորն են։ Պոլիկարբոնատից պատրաստված տարայում ջուր կամ սնունդ պահել բոլորովին պետք չէ, քանի որ այն արտադրում է Bisphenol A նյութը, որը վնասակար է մարդու օրգանիզմի համար։ Այն հորմոնալ խախտումներ է առաջացնում և արգելակում է էստրոգեն կոչվող հորմոնի արտադրմանը։


kak vybirat vodu v butylkah 1
 

Լրահոս

Դիտել ավելին