Կարևոր իրադարձություններ

ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել

04 Ապրիլ, 2016 23:53
ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը  (ԵԺԿ) բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով:

«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով:

Անընդունելի է հերքել միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հարցում, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, այդ թվում երեխաներ:  

Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, ռազմական ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որում գտնվում էին 2016-ի ապրիլի 1-ին: Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին վերադարձին
»,-ասվում է ԵԺԿ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին