Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում արգելել են փոշի ալկոհոլը

24 Հոկտեմբեր, 2015 19:32
ԱՄՆ-ում արգելել են փոշի ալկոհոլը

Նյու Յորքի իշխանությունը փոշի ալկոհոլի վաճառքն արգելելու հրաման է արձակել, հայտնում է telegraf.com.ua-ը: Աշխարհի 21 երկրներում արդեն արգելվել է դրա վաճառքը:

«Դա վտանգավոր մթերք է, ինչը սպառնում է բնակչության առողջությանը: Ես հպարտ եմ, որ ստորագրում եմ այն փաստաթղթի տակ, որը փոշի ալկոհոլը կհեռացնի խանութներից»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Փալկոհոլը պատենտավորվել է 1974 թվականին, սակայն մտահղացումը իրագործվել է մոտ կես դար անց: Փոշի ալկոհոլի թողարկման նախաձեռնողը եղել է ամերիկացի ճանապարհորդ Մարկ Ֆիլիպսը, որով նա լուծել է արշավների ժամանակ խմիչքի խնդիրը: Փալկոհոլի հիմնական առավելությունը նրա գինն է, որը նշանակալիորեն ցածր է սովորական սպիրտային խմիչքների գներից:

 

Լրահոս

Դիտել ավելին