Կարևոր իրադարձություններ

Լուիս Էնրիկե. Մեսին, Սուարեսն ու Նեյմարը մեքենաներ չեն, հնարավոր չէ միշտ հաղթել

04 Ապրիլ, 2016 22:43
Լուիս Էնրիկե. Մեսին, Սուարեսն ու Նեյմարը մեքենաներ չեն, հնարավոր չէ միշտ հաղթել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր տեսակետն է հայտնել Մեսի-Սուարես-Նեյմար հարձակողական գծի մասին: «Մեսին, Սուարեսն ու Նեյմարը աշխարհում լավագույններն են: Բայց նրանք մեքենաներ չեն: Հնարավոր չէ, որ «Բարսելոնան» միշտ հաղթի նրանց շնորհիվ: Թիմի նվաճումները միայն հարձակողական եռյակի հետ չեն կապված: Պետք չէ նրանց մեղադրել, երբ ինչ որ բան մեր օգտին չի լինում: Սակայն այդ եռյակն այժմ լավ մարզավիճակում է գտնվում: Ինչ վերաբերում է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա դիմակայությանը, ապա մեր թիմը բավական լավ խաղամակարդակի վրա է: Մենք չենք փոխի մեր խաղաոճը: Մեր նպատակը մրցակցից ավելի լավ խաղալն է: Դա «Բարսելոնային» կմոտեցնի հաջողություններին», ասել է Էնրիկեն: Նշենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին