Կարևոր իրադարձություններ

Մինսկը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ լուրերը

04 Ապրիլ, 2016 21:01
Մինսկը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ լուրերը

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին լուրերը: Այս մասին գրում  է «РИА Новости»-ն:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։

«Բելառուսը միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոշմանը: Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- հայտարարել է Միրոնչիկը:

Բելառուսի ԱԳՆ-ն նախկինի պես վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

 

Լրահոս

Դիտել ավելին