Կարևոր իրադարձություններ

Վերին աստիճանի հայրանասեր էր. տեղի ունեցավ Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի հոգեհանգիստը (լուսանկար, տեսանյութ)

04 Ապրիլ, 2016 20:05
Վերին աստիճանի հայրանասեր էր. տեղի ունեցավ Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի հոգեհանգիստը (լուսանկար, տեսանյութ)
Այսօր` ապրիլի 4-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հակառակորդի կրակոցներից զոհված հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հոգեհանգիստի արարողությունը (ծնված 1989թ.-ին): 27-ամյա զինծառայողն ամուսնացած չէր, ԶՈՒ-ում ծառայում էր 2011թ.-ից:
 
«Ծառայել էր բանակում, հետո պայմանագրային զինածառայության մեկնել: Վերին աստիճանի հայրենասեր էր, չհրաժարվեց այդ հագուստից, միշտ կրեց այդ հահգուստը»-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը:
 
Իսկ զորամասի հրամանատարի անձնակազմի աշխատանքային գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանի խոսքով էլ, Սասուն Մկրտչյանը շատ ընկերասեր ու պարտաճանաչ զինծառայող է եղել:
 
«Արդեն մոտ 4 տարի է, Սասունը ծառայում էր մեր զորամասում: Նա կամավոր եկել էր մեր զորամաս և մեծ ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Իր նման շատ զինծառայողներ ունենք: Այս դեպքով ինքը շատ մեծ հերոսություն է կատարել»,-ասա Արթուր Դանիելյանը:
 
Նշենք, զինծառայողի հոգեհանգիստի արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ:
 
 

 

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին