Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող մտահոգություն չհայտնել մեր տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ. Կվիրիկաշվիլի

04 Ապրիլ, 2016 19:07
Չեմ կարող մտահոգություն չհայտնել մեր տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ. Կվիրիկաշվիլի

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը հուսով է, որ միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի խաղաղ կարգավորել տարածքային կոնֆլիկտը: Այդ մասին Վրաստան-ՆԱՏՕ Ժողովրդական դիվանագիտության ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Չեմ կարող մտահոգություն չհայտնել մեր տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ: Հուսով եմ, որ հարևան երկրներում իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը կդառնան հնարավոր, ինչը կարևոր է խաղաղության ու կայունության համար մեր տարածաշրջանում և ոչ միայն»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել էր, որ Վրաստանը պետք է միջնորդի դեր ստանձնի ԼՂ-ի հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին