Կարևոր իրադարձություններ

Սիրող ամուսինը կնոջ անվասայլակը վերածել է տանդեմի, որպեսզի ամենուր ուղեկցի նրան

24 Հոկտեմբեր, 2015 18:45
Սիրող ամուսինը կնոջ անվասայլակը վերածել է տանդեմի, որպեսզի ամենուր ուղեկցի նրան

Սիրող ամուսինը հաշմանդամ կնոջ համար հնարամիտ անվասայլակ է պատրաստել, որը թույլ է տալիս իրեն մշտապես կնոջ կողքին լինել:


Daily Mail-ը ներկայացրել է Չինաստանի Հունան նահանգի 79-ամյա բնակչի հնարամիտ ստեղծագործությունը: Սյու Սուաբոյի 75-ամյա 40 տարի կինը հիվանդ է ռևմատիզմով, որը վնասում է նրա հոդերն ու ազդում շարակցական հյուսվածքի ամրության վրա:


Չինացին մարտկոցներով աշխատող 2.3 մետր երկարությամբ սարք է ստեղծել, որն անվանել է «սիրո սայլակ»: Այն երկու նստատեղ ունի, ինչը թույլ է տալիս ամուսնուն ամենուր ուղեկցել կնոջն ու միասին տեղաշարժվել քաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին