«Արամ MP3 չի հետաձգի համերգը, բայց համերգի ողջ հասույթը կփոխանցի ԼՂՀ-ին» նախադասությունը ՖԲ-ի հայկական տիրույթը էլի բաժանեց երկու մասին, որը իհարկե սպասելի էր: Էս առումով մի նկատառում՝ Երկու մասին էլ կարելի է հասկանալ.
Մի մասը փորձում է հասկանալ, մարդ ոնց կարա էս պահին համերգ անի ու մնացածն էլ ոնց կարող են գնալ տժժալ, երբ սահմանին զոհվում են հերոսներ:
Մի մասն էլ գիտակցում է, որ Արամը մի քանի ամիս առաջ համերգի օրը պլանավորելուց չէր մտածում, որ դրանք սենց բաներ կանեն ու համերգին ոչ թե մի ամիս է մնացել այլ մի քանի օր ու էնքան տաժանակիր կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են էտ համերգի նախապատրաստման համար, ափսոսա հոդս ցնդի:
Երկու կողմից են կարելի է հասկանալ, բայց եկեք մի քիչ էլ ադեկվատ նայենք իրողությանը ու հասկանանք, որ երկու օր հետո լինելու համերգի չեղյալ անելը անհնար է իրականացնել մեկ վայրկյանում ու ուղղակի բավարարվենք նրանով, որ նա ողջ հասույթը կտրամադրի մեր բանակին:
Աստված էտ համերգը գնացողների, չգնացողները, քննադատողների ու Արամին հասկացողների հետ:
Եկեք էս թեման էս պահին չդարձնենք քննարկման առարկա մեր համացանցում, քանի որ մենք էլ ավելի կարևոր թեմաներ ունեն քննարկելու ոը տարածելու:
Էսքանը: