Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը վերադարձել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից (ֆոտո)

04 Ապրիլ, 2016 15:58
Սերժ Սարգսյանը վերադարձել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից (ֆոտո)

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ  գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նա տեսակցել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին:
Հիշեցնենք, որ երեկվա տվյալների համաձայն այնտեղ են գտնվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում Ադրբեջանի կողմից հրազենային վիրավորումներ ստացած 10 զինծառայողները:

Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին