Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսային բանակցություններ չի վարել

04 Ապրիլ, 2016 15:34
Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսային բանակցություններ չի վարել

RIA Novosti-ի փոխանցմամբ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսային բանակցություններ չի վարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտպանության հարցերով օգնական Վահիդ Ալիևի հետ:

«Առայժմ չեն եղել (հեռախոսային բանակցություններ): Դուք գիտեք, որ նախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսություն է ընթանում, եթե այդպիսի շփումներ լինեն, մենք համապատասխան կերպով ձեզ կտեղեկացնենք»,- հայտարարել է Պեսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին