Կարևոր իրադարձություններ

Լուսնի վրա եղած ժամացույցը ԱՄՆ աճուրդում վաճառվել է 1.6 մլն դոլարով

24 Հոկտեմբեր, 2015 18:35
Լուսնի վրա եղած ժամացույցը ԱՄՆ աճուրդում վաճառվել է 1.6 մլն դոլարով

Լուսնի վրա եղած ժամացույցը ԱՄՆ-ում կազմակերպված աճուրդում վաճառվել է ավելի քան 1.6 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։

Ամերիկյան արտադրող Bulova-ի ժամացույցը կրել է աստղագնաց Դևիդ Սկոտը, որը մասնակցել է «Ապոլլոն-15»-ի թռիչքին՝ Լուսնի վրա մարդկանց 4-րդ վայրէջքի ժամանակ։

12 րոպե տևած ինտենսիվ աճուրդի արդյունքում ժամացույցի տերն է դարձել ֆլորիդացի մի գործարար՝ հայտնում է RRAuction աճուրդի տան կայքը։

Բոլոր մարդիկ, ովքեր ոտք են դրել Լուսնի մակերևույթին, կրել են Omega ապրանքանիշի ստանդարտ խրոնոգրաֆներ, որոնք տրամադրում է NASA-ն, և որոնք ԱՄՆ կառավարության սեփականությունն են։

Առաքելության ժամանակ Սկոտը նկատել է, որ Omega-ի թվատախտակի ապակին կոտրվել է, որից հետո որոշել է օգտագործել իր սեփականը։

The only privately-owned watch (pictured) to be worn on the moon has sold at action for £1 million. The Bulova watch was worn by US astronaut Colonel Dave Scott during the 1971 Apollo 15 mission

 

Լրահոս

Դիտել ավելին