Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովուրդը մի կողմ կդնի ցանկացած տարաձայնություն, սա մեր պատերազմն է

04 Ապրիլ, 2016 14:19
Հայ ժողովուրդը մի կողմ կդնի ցանկացած տարաձայնություն, սա մեր պատերազմն է
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 4-ին, մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհվածների հիշատակը:
Նշենք, որ ԱԺ խմբակցությունները երեկ համատեղ քաղաքական հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը ողջ երկայնքով:
 
Խորհրդարանում պատգամավորներն իրենց ելույթներում դադապարտեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, 94 թ.-ից սկսած մենք պետք է մշտապես պատրաստ լինենք նման սադրանքների:
 
«Գիտենք, որ պատերազմական վիճակը շարունակվում է, սա հերթական ոտնձգությունն էր, ուղղակի աննախադեպ էր: Սա ագրեսիայի դրսևորում էր, և բոլորդ գիտեք, որ ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի անակնկալի չի եկել,պատասխանը եղել է ադեկվատ, բոլոր դիրքերից դուրս է մղվել թշնամին և այս պահին գնում է խաղաղության պարտադրանքի օպերացիա, այնպես որ մենք բոլորս պետք է միահամուռ կանգնենք ԼՂ ՊԲ-ի կողքին»,-Shabat.am-ի հարցին ի պատասխան լրագրողներին ասաց Արզումանյանը:
 
Նրա խոսքով, շատ ոգևորիչ է նաև հասարակության միահամուռ աջակցության դրսևորումները. «Այն, որ հերթեր են գոյանում արյան ներարկման ինտիտուտում, որ բոլոր նրանք, ովքեր անցել են 88թ-ի այդ մաքառումներով, հիմա պատրաստ են գնալ և 18 տարեկան երեխաների առջև են կանգնել, սա շատ ոգևորող է և շատ լավ պատգամ է Ադրբեջանին, որ հայ ժողովուրդը մի կողմ կդնի ցանկացած տարաձայնություն հայրենիքը պաշտպանելու հարցում և այստեղ մենք բոլորս, բոլոր քաղաքական կուսակցությունները միահամուռ ենք»:
 
Մեր մյուս հարցին, թե այսքան միջազգային կոչերի մեջ, կա որևէ ադեկվատ կոչ, Արզումանյանը նկատեց. «Ինձ կոչերը չեն հետաքրքրում, ինձ այս պահին հետաքրքրում է ինչ գործողություններ է կատարում մեր պաշտպանությն բանակը: Կոչերը միշտ էլ լինելու են վախվորած, կրավորական և փորձ են անելու հավասարության նշան դնել, սա իրողությունն է:
 
Միջնորդրերը նույնպես պետք է առաջնորդվեն,այսպես կոչված, անաչառությամբ, բայց մենք պետք է հասկանանք, որ սա մեր պատերազմն է: Բոլորս պատերազմական վիճակում ենք և մինչև չպարտադրենք համապարփակ խաղաղ կարգավորում, մենք այս վիճակում ենք ապրելու»:
 

Լրահոս

Դիտել ավելին