Կարևոր իրադարձություններ

Նաղդալյանը՝ ադրբեջանամետ ԵԽԽՎ նախագահի հայտարարության և պատվիրակության քայլերի մասին (տեսանյութ)

04 Ապրիլ, 2016 14:00
Նաղդալյանը՝ ադրբեջանամետ ԵԽԽՎ նախագահի հայտարարության և պատվիրակության քայլերի մասին (տեսանյութ)
«Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների վերաբերյալ զեկույցներից եւ խորապես տխրել եմ երեկ մահացածների համար»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը:
 
Ադրբեջանամետ Ագրամունտը կոչ է արել «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
 
Այսօր այս հայտարարություններին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
 
Նա նշեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ և տեղեկացրել է այն մասին, որ այն հայտարարությունը, որն արվել է և իրականությունը բացառապես իրար չեն համապատասխանում:
 
«Եվ նաև տեղեկացրել եմ այն ագրգեսիվ ահաբեկչական քաղաքականության մասին, որն իրականցվումէ Ասդրբեջանի կողմից»,-տեղեկացրեց Նաղդալյանը, նշելով, որ հայկական պատվիրակներն օգատգործելու են թե՛ անձնական, թե՛ քաղաքական բոլոր կապերը, որպեսզի խնդիրը ճիշտ ընկալվի:
 
Shabat.am-ը հետաքրքվեց, թե արդյոք հայկական պատվիրակությունը ապրիլյան նստաշրջանում, քայլեր կատարելու է, որպեսզի քննարկվի Ագրամունտի՝ ԵԽԽՎ նախագահ մնալու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ նա ծառայում է բացառապես մեկ երկրի՝ Ադրբեջանի շահերին:
 
Նշենք, որ նման կարծիք հնչեցրել է նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
 
«Ես այս պահին չունեմ պատվիրակության քննարկումը այդ հարցի վերաբերյալ, պատվիրակությունը խորհրդակցություն է անցկացնելու, ինչ առաջարկներ կլինեն, կքննարկվեն, ինչ որոշումներ կկյացվեն, դրանց կհետևեն մեր քայլերը: Եթե պատվիրակներից մեկը ունի նման առաջարկ, այդ առաջարկն անպայման ուշադրությամբ կլսեն և ականջալուր կլինեն պատվիվրակության մյուս անդամները, որից հետո որոշում կկայացվի»,-ասաց Նաղդալյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին