Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Հակաօդայինները ոչնչացրել են թշնամու 3 հարվածային ԱԹՍ. ՊԲ

04 Ապրիլ, 2016 13:55
Հակաօդայինները ոչնչացրել են թշնամու 3 հարվածային ԱԹՍ. ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:

 

Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС(Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:

 

Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

 

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին