Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց

04 Ապրիլ, 2016 12:02
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց

Ազատություն ռադիոկայանին տված պարզաբանման մեջ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի արձագանքը իրավիճակին: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը», Ազատությանը» հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին ցուցաբերում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը», հայտարարեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը: Այդ մասին հայտնում է Ազատությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին