Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում հյուրանոցի տերը հրաժարվել է սենյակի համար փող վերցնելուց

04 Ապրիլ, 2016 11:29
Հեղինակ՝ Արման Հայրապետյան
Ստեփանակերտում հյուրանոցի տերը հրաժարվել է սենյակի համար փող վերցնելուց

Էջիս լրահոսը կարդալով իջնում եմ ու հպարտության զգացողությունից քիչ ա մնում երգեմ, իմ անսլուխ հալով երգեմ...

Արտո Սարգսյանը գրել ա, որ Ստեփանակերտում ճանապարհային ոստիկանը մի ժամ հետները հավասար հյուրանոց ա փնտրել իրենց համար ու երբ գտել են, հյուրանոցի տերը հրաժարվել ա սենյակի համար փող վերցնելուց, մի բան էլ նեղացել, որ փող են առաջարկում...

Վահրամ Միրաքյանը գրել ա, որ զանգել ա զինկոմիսարիատ ու հարցրել թե չեն ուզում հավաքներ անել և պատասխանել են, որ այս երկու օրվա մեջ այնքան կամավոր եկած մարդու են ճամփու դրել, որ հավաքի մասին խոսք լինել չի կարող...

Արթուր Եղիազարյանը պատմում ա, որ առավոտից պատրաստվում էին մեկնել ռազմագիծ ու մի տեղում հավաքվել էին տարբեր կազմակերպություններից, կուսակցություններից, տարբեր հայացքների տեր մարդիկ, մի քանի հազար հոգի, այնքան շատ որ միայն 20-30 տոկոսն էին կարողանում փակ տարածքներում սպասել, մնացածը ժամերով դրսում, անձրևին ու ցրտին էին սպասում: Ու միակ բողոքն եղել ա, որ հայտարարվել ա, որ մի մասն ա մեկնելու, մյուսները` հաջորդ օրերին: Մարդիկ ուզում են ժամ առաջ մեկնել, ժամ առաջ...

Zohrap Yeganyanի տեղադրած լուսանկարն ա` հայ հոգևորականները զենքով, առաջնագծում:

Shushanik Ghaltakhchyanը պատին տեսանյութով ա կիսվել` ռազմագիծ մեկնող կամավորների երգուպարի տեսանյութով:

Գեղեցկուհի աղջիկներն իրենց էջերում նույն զինվորի նկարն են դրել

Սյունե Սևադան ուղղակի գրել ա` տղեն

Յանա Շախրամանյանը գրել ա` ուժեղը

Գայանե Ավդալյանն էլ այդ տղու ու մյուս զինվորների մեջ Թաթուլ Կրպեյան տեսնելու մասին նենց գրառում ա գրել, որ քսան անգամ կարդում ես, էլի ես ուզում կարդալ:

Կիլիկիա Հայաստան երկրորդ էջը, դե մեր Կարենն էլի, Արցախից գրել ա, որ անգամ սատկած թուրքը լավը չի լինում ու ոնց ենք ազիկները լեղապատառ փախնում: 
Էսքան անգամվա մեջ առաջին անգամ եմ տեսնում, որ Կարենը լատինատառ գրի, այդ պահին երևի հարմար չի եղել հայատառ գրել, այլ կարևոր բանով ա հիմա հաստատ զբաղված:

Harutyunyan Khorenը գրել ա, որ հասան Ստեփանակերտ, Արտո Սարգսյանի հետ են հաստատ, ում մասին վերևում գրել էի:

Shushan Stepanyanը կիսվել ա Hayzinvor.amի նյութով` մեր հրետանավորների աշխատանքի շնորհիվ իրավիճակի կառավարումը մեր ձեռքը վերցնելու մասին:

Աշոտ Ասատրյանը գրել ա, որ Արցախում ամեն ինչ լավա, ժողովուրդը նենց թքած ունի թշնամու վրա, որ սկի չի էլ մտածում դրանց մասին: Ու որ իրենց հետ խոսալուց ժպտում են ու ասում ՝ Երևանում պանիկան ինչի՞ համարա տենց շատ, մի մտածեք , ամեն ինչ լավա ու հանգիստ:

Խորո Գրիգորյանը գրել ա, որ այս օրերին Արցախում էր ու որ այցելել ա վիրավորված երեխեքին, իրենց հերոսության մասին ա գրել, «ո՞նց ես» հարցին ժպիտով պատասխանող վիրավոր երեխեքի քաջության ու տոկունության մասին ա գրել, կանանց քաջության ու պաատրաստակամության մասին ա գրել ու էլի լիքը բաներ ա գրել, որ կարդալ ու կարդալ ա պետք...

Ու այ սենց ժամերով կարող եմ գրել թե ով ինչ ա գրել կամ ինչ լուսանկար և տեսանյութ ա դրել, բայց վստահ եմ` դուք էլ դա ձեր լրահոսներում տեսնում ու հպարտանում, որ մեր ազգն այս իրավիճակում այսքան համախմբված ու միասնական դարձավ:

Ու հա, հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ձեր հետ նույն ազգից եմ, ձեր ցավը տանեմ ես

 

Լրահոս

Դիտել ավելին