Կարևոր իրադարձություններ

Մոգերինին բարձր է գնահատել «քառյակ»-ով հանդիպելու ռուսական կողմի նախաձեռնությունը

24 Հոկտեմբեր, 2015 18:20
Մոգերինին բարձր է գնահատել «քառյակ»-ով հանդիպելու ռուսական կողմի նախաձեռնությունը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել «քառյակի» հետ հանդիպման ռուսական կողմի նախաձեռնությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ռուսաստանի ԱԳՆ-ին:

Հանդիպմանը կողմերը լուրջ հարցեր են քննարկել, այդ թվում ՝ ռուս-եվրոպական հարաբերությունները:

«Նրանք շեշտը դրել են հատկապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա և փորձել լուծումներ գտնել սիրիական ճգնաժամից դուրս գալու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին