Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը ունի 200­-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ. Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել առաջնագծից

04 Ապրիլ, 2016 01:01
Ադրբեջանական կողմը ունի 200­-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ. Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել առաջնագծից

Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ է, Դավիթ Բաբայանը պատասխանել է.«;Կարելի է ասել ոչ լայնածավալ, բայց ինչ-որ ձևով՝ սահմանափակ կարգով, այո, պատերազմ է»:

Բաբայանը նաև հավելել է, որ հակառակորդը հիմնականում գնդակոծում է Մարտակերտը և հարակից մի քանի գյուղեր:«Սա նոր ոճ է, որը որդեգրել է հակառակորդը: Այսինքն, նա միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը՝  սկսած 1994թ.-ից, սակայն նման ծավալով երբեք չի եղել, սա աննախադեպ է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ, թեպետ արդեն դրա մասին խոսելը մի քիչ տեղին չէ, բայց այս պահի դրությամբ կայունությունն ու խաղաղությունը պահպանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը և հակառակորդի բոլոր ոտնձգությունները կասեցվում են»,- ընդգծել է Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տեղափոխել են կողքի գյուղեր, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել:
Ամփոփելով առաջնագծում կատարվող իրադարձությունները՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվել, որոշ տեղերում առաջնագծի ուղղությունը փոխելու համար: «Նրանց ժամանակավորապես հաջողվել է որոշ բարձունքներ վերցնել, բայց այնուհետև ստիպված թողել է այդ դիրքերը կամ, կարելի է ասել, հետ է շպրտվել ելման դիրքեր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի շատ մեծ կորուստներ: Դուք արդեն տեղյակ եք, որ խփվել է երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք, մոտ 16 տանկ: Խոցվել է նաև«Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանը: Նրանք ունեն մոտավորապես 200-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նրանց զինված ուժերում տիրող խուճապը փոխանցվել է նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի շրջանում»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ այստեղ:

Լրահոս

Դիտել ավելին