Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Հայկական ԶԼՄ-ների աշխատանքն այս օրերին հիացմունքի է արժանի. Արսեն Բաբայան

04 Ապրիլ, 2016 00:17
Հայկական ԶԼՄ-ների աշխատանքն այս օրերին հիացմունքի է արժանի. Արսեն Բաբայան

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ մեր լրատվամիջոցներին։ Այս օրերին, սիրելի ԶԼՄ ներկայացուցիչներ, դուք աշխատում եք աննախադեպ պրոֆեսոինալ։ Որոշ վրիպումներ իհարկե եղել են, բայց ընդհանուր պատկերն ինձ համար հիացմունքի է արժանի։
Շնորհակալ եմ, խնդրում եմ նույն պրոֆեսիոնալությամբ շարունակել։

Միշտ զգոն եղեք, որևէ դեպքում չտրվեք տեղեկատվական կրքերին։ Առաջնորդվեք բացառապես ստուգված ու առաջին և պաշտոնական աղբյուրներից։ Այսօր ձեր փայլուն աշխատանքի մասին հայտնել եմ նաև ԱԺ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին։
Ձեր օգնությամբ ու մասնակցությամբ մենք լուրջ հաջողություններ ունենք նաև տեղեկատվական պատերազմում»:

 

Լրահոս

Դիտել ավելին