Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Կատարումս նվիրելու եմ 12-ամյա Վաղինակի հիշատակին. Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել եվրատեսիլյան բոլոր հանդիպումներն ու հարցազրույցները

04 Ապրիլ, 2016 00:02
Կատարումս նվիրելու եմ 12-ամյա Վաղինակի հիշատակին. Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել եվրատեսիլյան բոլոր հանդիպումներն ու հարցազրույցները

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում: Ցնցված եմ և դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար: Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ: 
Այժմ Մոսկվայում եմ և չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաև կարմիր գորգի արարողությանը: Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս և կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի և բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները և կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»:

 

Լրահոս

Դիտել ավելին