Կարևոր իրադարձություններ

Իրանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին զսպվածության կոչ է արել

03 Ապրիլ, 2016 23:23
Իրանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին զսպվածության կոչ է արել

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղհանը Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում նրանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ ապաէսկալացիայի կոչ է արել, հայտնում է IRNA-ն:

Դեղհանը հայտնել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարներին, որ կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և որոշեն հարցը դիվանագիտական միջոցներով: Նա ավելացրել է, որ հակամարտության կողմերը պետք է պահպանեն զսպվածություն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հանդես գալու որպես չեզոք միջնորդ:

 

Լրահոս

Դիտել ավելին