Կարևոր իրադարձություններ

Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

03 Ապրիլ, 2016 23:17
Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

Հայաստանի և Ադրբեջանի ուժերի զինված ուժերի միջև Լեռնային Ղարաբաղում ընթացող ծանր մարտերը սպառնում են աշխարհին և տարածաշրջանի խաղաղությանը: Այս մասին հայտնում է Լատվիայի ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել խաղաղությունը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից և հայտարարությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման: ԱԳՆ-ն ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում է զոհերի և մահացածների հարազատներին»:

Բացի այդ, Լատվիայի ԱԳՆ-ն ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահ երկրների՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ պայմանները վերականգնելու ջանքերը:

ԱԳՆ-ն հույս ունի, որ կողմերը կվերականգնեն խաղաղ պայմանները, կխուսափեն ուժ գործադրելուց և կփնտրեն ԼՂ-ի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին