Կարևոր իրադարձություններ

Էրդողանը վշտացած է Օբամայի քննադատական արտահայտությունների կապակցությամբ

03 Ապրիլ, 2016 20:38
Էրդողանը վշտացած է Օբամայի քննադատական արտահայտությունների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի հետ չի քննարկել Թուրքիայում խոսքի ազատության և ԶԼՄ-ներում իրադրության թեման: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը` այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ այցի ավարտին՝ մեկնաբանելով Օբամայի քննադատական արտահայտություններն իր հասցեին:

«Ես վշտացած եմ, որ իմ հետևից արվել են այդպիսի հայտարարություններ: Պարոն Օբամայի հետ բանակցություններում այդպիսի հարցեր չեն բարձրացվել: Եվ ավելի վաղ, հեռախոսով խոսելիս, մենք քննարկել ենք, որ ավելի օգտակար կլինի խոսել դեմ առ դեմ, քան մամուլի միջոցով»,- հայտնել է նա:

Այդ կապակցությամբ Էրդողանը նշել է, որ «հարկավոր է տարբերել քննադատությունը և վիրավորանքները», որոնք լրատվամիջոցներում հայտնվել են երկրի վերաբերյալ: «Որոշ պարբերականների վերնագրերում հնչում են ուղղակի սպառնալիքներ: ԱՄՆ-ում նախագահին սպառնալու համար նախատեսված է 5 տարի բանտարկություն և մեծ տուգանքներ: Վիրավորանքները և սպառնալիքները չեն կարող գնահատվել որպես մամուլի ազատություն կամ քննադատություն»,- նշել է Էրդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին