Կարևոր իրադարձություններ

Թուրքմենստանը հերքել է Ադրբեջանին օգնելու պատրաստակամության մասին լուրը

03 Ապրիլ, 2016 20:25
Թուրքմենստանը հերքել է Ադրբեջանին օգնելու պատրաստակամության մասին լուրը

Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը հերքել է նախօրին և այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուրն այն մասին, որ իբր Թուրքմենստանի նախագահը երեկ, մեկնաբանանելով արցախյան ճակատի իրադարձությունները, նշել է, թե «իրենք պատրաստ են ցանկացած օգնություն տրամադրել Ադրբեջանին»: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report.az լրատվակայքը:

Թուրքմենստանի դեսպանատունը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը անմիջապես պաշտոնապես հերքի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող սադրիչ լուրերը և քայլեր ձեռնարկի, որպեսզի նման լուրեր այլևս չտարածվեն:

Հետաքրքրական է նաև թուրքմենական կողմի հերքման վերաբերյալ ադրբեջանական որոշ օգտատերերի արձագանքը: Մասնավորապես այս մեկը նշում է, որ այդ լուրն էլ սխալ դուրս էկավ (ի թիվս ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած այլ լուրերի — Ռազմինֆո):  Իսկ ադրբեջանցի հայտնի բլոգգերը նշում է, որ երեկվանից այդպիսի սուտ լուրեր շատ են տարածվել:

Օգտատեր. «Սա էլ սուտ դուրս եկավ»:

Բլոգգեր, լրագրող. «Էսպիսի սխալներ շատ են, էրեկվանից տարածվում են, մի հավատացեք: Ասողին էլ հայրենիքի դավաճան են հանում, ձեր աչքը չի տեսնում: Խաբեություններից օրգազմի հասնողների գրառումներ են»…

Ադրբեջանցի օգտատերերի արձագանքը Թուրքմենստանի դեսպանության կողմից տարածված հերքմանը

 

Լրահոս

Դիտել ավելին