Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հերթական սադրանքը. կոնֆլիկտում փորձում են ներգրավել նաև Իրանին

03 Ապրիլ, 2016 19:44
Ադրբեջանի հերթական սադրանքը. կոնֆլիկտում փորձում են ներգրավել նաև Իրանին

Ադրբեջանը բացի ռազմական սադրանքներից նաև լրատվական սադրանքներ է իրականացնում և փորձում է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ ներքաշել նաև Իրանին: Դրա վառ ապացույցն այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններն են, թե Իրանը տուժել է սահմանին իրակաացվող գործողություններին և, բնականաբար, ադրբեջանական կողմը մեղադրել է հայերին: Ընդ որում, սա արդեն առաջին դեպքը չէ, սակայն նկատենք, որ այս սադրանքը շատ արագ չեզոքացվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կապ հաստատեց իր գործընկեր Իրանի պաշտպանության նախարարի հետ` ընդգծելով, որ իրականությունն այդ ամենից շատ հեռու է: Այս ամենից պարզ է դառնում, որ Ադրբեջանն այս պահին ցանկացած բնույթի սադրանքի պատրաստ է միայն թե փորձի արդարացնել իր ագրեսիվ գործողությունները: Բայց դա կարծես թե չի ստացվում, քանի որ միջազգային հանրությունը և Հայաստանում հասկանում են, թե ով է ագրեսորը: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/511057/ 

 

Լրահոս

Դիտել ավելին