Քաղաքի բնակչությունը պատսպարվել է ռմբապաստարաններում
03 Ապրիլ, 2016 19:03
«Արցախպրես»-ի փոխանցմամբ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ Մարտակերտ քաղաքում երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմից համեմատաբար դադարեցված հրետակոծությունը նոր ակտիվությամբ վերսկսվել է այսօր առավոտյան՝ ժամը 09:00- ի սահմաններում և կարճ դադարներով մինչև այս պահը շարունակվում է:
Մեջբերելով Վլադիկ Խաչատրյանի խոսքը, աղբյուրը գրում է , որ քաղպաշտպանության պլանի համաձայն քաղաքի բնակչությունը պատսպարվել է ռմբապաստարաններում և հրետակոծության դադարների ժամանակ դուրս գալով զբաղվում է առօրյա խնդիրների լուծմամբ: