Կարևոր իրադարձություններ

Ապատեղեկատվական բնույթի տեսանյութ՝ Հայաստանի մասին

03 Ապրիլ, 2016 18:42
Ապատեղեկատվական բնույթի տեսանյութ՝ Հայաստանի մասին

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յություբ»-ում գործող և Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ֆինասավորվող բացահայտ հակաիրանական ուղղվածության ալիքներից մեկը նաև պարսկերեն վերտառությամբ ապատեղեկատվական բնույթի տեսանյութ է տարածում իբր Հայաստանից արձակված հրետանային արկի Արաքսի իրանական ափին՝ Արևելյան Ատրպատական նահանգի Խուդաֆերինի գավառակում պայթելու մասին:

Բան այն է, որ իրանական կողմը Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալի մակարդակով հաստատել է, որ նշված շրջանում երեք արկ է ընկել, բայց չի ճշգրտել, արդյո՞ք դա եղել է հայկական, թե ադրբեջանական ուժերի կրակի արդյունք:

Գաղտնիք չէ, որ Բաքվի բռնապետի զինուժի ընդհանուր պատրաստվածության մակարդակը թույլ չի տալիս ճշգրիտ և դիպուկ կրակ վարել ո՛չ ականանետերից, ո՛չ տանկերից և ո՛չ էլ հրթիռազենիթային համակարգերից կամ հրանոթներից, ուստի շեշտը դրվում է, այսպես կոչված, քանակական գործոնի վրա: Հաշվի առնելով սա՝ ամենայն հավանականությամբ նշված արկերը արձակվել են հենց ադրբեջանական կողմից և արդյունք են բացահայտ անփույթ ու փնթի կերպով վարվող զինվորական գործի:

Հետաքրքրական է նաև, որ ապատեղեկատվության արդյունք տեսանյութի վերնագիրը պարսկերենով բառացիորեն այսպես է՝ «Հայաստանից հրանոթային արկի ընկնելը Հարավային Ադրբեջանի հողում»: Այսինքն՝ ստացվում է, որ մեր հարևան Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը իբր Հարավային Ադրբեջանն է:

Դե, ինչ այստեղ են ասել՝ «թան էլ չէ, բրդած մածուն» կամ «իշտահներիդ քացախ»:

 

Լրահոս

Դիտել ավելին