Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ Սաակաշվիլին մեղադրում է Մոսկվային

03 Ապրիլ, 2016 18:32
Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ Սաակաշվիլին մեղադրում է Մոսկվային

Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումն այս պահին օգուտ չի բերում ոչ Արդբեջանին ոչ էլ Հայաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է haqqin.az-ը: Ըստ կայքի՝ Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացման հիմնական Սահակաշվիլին մեղավոր է համարել Մոսկվային եւ նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այդպիսով պլանավորում է ներխուժել Ադրբեջան:  “Մոսկվան իրավիճակի նման զարգացմանը պատրաստվել է վաղուց: Նա զինում էր երկու կողմերին էլ, իսկ վերջին տարիներին արտակարգ ռեժիմով ռազմական ճանապարհ կառուցեց Դաղստանից մինչեւ Վրաստան, որը միաժամանակ հանդիսանում է ճանապարհ Ադրբեջան արագ ներխուժման համար”,- ասել է Սաակաշվիլին: Վերջինս նաեւ այն կարծիքն է արտահայտել, որ սադրելով այս բախումը, Ռուսաստանը հետապնդում է միանգամից մի քանի նպատակներ` հնարավորություն է ստանում ներխուժել այն տարածքներ, որոնցով անցնում են Ադրբեջանի գազամուղները եւ նաղվամուղները, որով Եվրոպան կկորցնի Ադրբեջանից այլընտրանքային էներգեակիրների ստանալու հնարավորությունը: Սաակաշվիլին կոչ է արել աշխարհի առաջնորդներին ծայրահեղ զգուշավորություն եւ զսպվածություն ցուցաբերել: “Ինչպես միշտ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը երկարատեւ պատրաստում է սցնենարը, իսկ Արեւմուտքն անակնկալի է գալիս իրավիճակի նման զարգացումներից”, - ասել է Վրաստանի նախկին նախագահը: 

 

Լրահոս

Դիտել ավելին