Կարևոր իրադարձություններ

Կորցրած դիրքերի մասին

03 Ապրիլ, 2016 18:10
Կորցրած դիրքերի մասին

Կորցրած դիրքերի մասին

1․ Դիրք ասվածը ո՛չ Ատլանտյան պատն ա, ո՛չ Մաժինոյի գիծը, ո՛չ էլ Մինաս Տիրիթը։ Դիրքը սովորաբար խրամատավորված հատված ա՝ մի քանի կրակակետով ու բլինդաժով, որը պահում ա 7-10 հոգուց բաղկացած ստորաբաժանում։

2․ Եթե 7-10 հոգու դեմ դուրս ա գալիս 100-200 զորք, որին օգնում ա զրահատեխնիկա ու հրետանի, դիրքը կարող են կրոցնել էլ՝ պաշտպանների զոհվելու, կամ էլ նահանջելու արդյունքում։

3․ Կորցրած դիրքը չի դառնում Ատլանտյան պատ, Մաժինոյի գիծ ու Մինաս Տիրիթ ու իրեն նորից կարելի է հետ վերցնել՝ արդեն մեր կողմից ավելի խոշոր հակագրոհ անելով։

4․ Գրոհներ, հակագրոհներ, նահանջներ ու այլ տակտիկական գործողություններ անելը զինվորականների գործն ա ու իրանք տեղում ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք անել ու որտեղ։ Համենայն դեպս, ֆեյսբուքյան գիտուններից ավելի լավ գիտեն, դրա համար, շարունակում ենք պահպանել զգոնությունը ու չենք տրվում ախմախությունների։





 

Լրահոս

Դիտել ավելին