Կարևոր իրադարձություններ

Առողջապահության աախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

03 Ապրիլ, 2016 17:12
Առողջապահության աախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարությունը բարձր է գնահատում հայաստանյան դեղարտադրողների կողմից անհրաժեշտ դեղերի տրամադրումը և ըստ պահանջիմատակարարումը շարունակելուպատրաստակամությունը։ Հաղորդվում է նաև, որ  նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ։ Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների պատրաստակամությունը` ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու։ Այս աշխատանքները համակարգվում են նախարարության կողմից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին