Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

«Եթե Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն, ապա Հայաստանի նկատմամբ ունի». Պուխով

03 Ապրիլ, 2016 16:45
«Եթե Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն, ապա Հայաստանի նկատմամբ ունի». Պուխով

Ռուսաստանը հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական էսկալացիայով և կփորձի մարել այն` դիվանագիտական միջոցներով: «Интерфакс-АВН»-ի հետ զրույցում այդ մասին նշել է Ռուսաստանի ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը:

«Եթե Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն, ապա Հայաստանի նկատմամբ ունի: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Կարծում եմ, որ Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը` այս փուլում հակամարտությունը մարելու համար: Շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ Ռուսաստանն այդ քայլերում միայնակ չի լինի, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը նույնպես կասեն իրենց խոսքը»,- ասել է Պուխովը:

Փորձագետի կարծիքով` հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, համախմբվածությունն ավելի ուժեղ է: «Չնայած նրան, որ ԼՂ-ն հանդիսանում է առանձին չճանաչված հանրապետություն, իրականում ԼՂ-ի և Հայաստանի բանակները հաղորդակից անոթներ են»:

Միաժամանակ, Պուխովը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության շուրջ լարվածության սրման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիան: «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա առանց Էրդողանի չի եղել: Նա շատ է ցանկանում մեզ համար ստեղծել լարվածության լրացուցիչ գիծ»,- ասել է Պուխովը:

Լրահոս

Դիտել ավելին