Կարևոր իրադարձություններ

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին

03 Ապրիլ, 2016 15:49
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը:

- Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս:

 

Լրահոս

Դիտել ավելին