Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ-ում վիրավորված երեխաների մոտ առկա է արտահայտված դրական դինամիկա

03 Ապրիլ, 2016 15:41
ԼՂՀ-ում վիրավորված երեխաների մոտ առկա է արտահայտված դրական դինամիկա

Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն՝ ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում:

 

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

 

Նույն տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր: Զավեն Ավանեսյանը և Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 

Իսկ Ծովինար Աղաջանյանը և Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում: Հայկ Թորոսյանը` գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, տեղափոխվել է Երևան:

 

Լրահոս

Դիտել ավելին