Կարևոր իրադարձություններ

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վիրահատվել է

03 Ապրիլ, 2016 15:13
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վիրահատվել է
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Դավիթի Թորոսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Shabat.am-ին փոխանցեցին Հայկ Թորոսյանի հայրն ու ընկերները, ովքեր հավաքվել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմաց:
 
«Հայկն ունի գանգուղեղային ներթափանցող վնասվածք, վիրահատվել է»,-մեզ հետ զրույցում նշեց հայրը՝ Դավիթ Թորոսյանը:
Ընկերների խոսքով, Հայկը ընկերասեր, համեստ տղա է, նրա հետ զրուցել են դեպքից մեկ շաբաթ առաջ, ամեն ինչ նորմալ է եղել: Նշենք, որ ծնողներն արդեն տեսակցել են Հայկ Թորոսյանին, նա զինվորական հոսպիտալ տեղափոխվել Մարտակերտից:
 
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան:
Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի, ինչպես նաև տեխնիկայի կորուստ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Ղարաբաղյան կողմից կա 18 զոհ և շուրջ 40 վիրավոր: Զոհերի թվում նաև խաղաղ բնակիչներ կան: Գնդակոծության հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել, ևս 2 երեխա վիրավոր է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին