Կարևոր իրադարձություններ

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան

03 Ապրիլ, 2016 15:13
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչները հանդես են եկել ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ:

«Արցախպրեսի» փոխանցմամբ՝ կուսակցությունը, մասնավորապես, դատապարտել է Ադրբեջանին՝ ԼՂՀ նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի համար: Նրանք անընդունելի են համարել Ադրբեջանի զինուժի ագրեսիվ ռազմական գործողությունները, հատկապես, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Այս կապակցությամբ կուսակցությունը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը կամք դրսևորել և դատապարտել պաշտոնական Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, ինչպես նաև պահանջել են տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ միջազգային հետաքննություն սկսել:

Կուսակցությունը ստեղծված իրավիճակի առթիվ քննադատել է նաև Թուրքիային՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն արդարացնելու համար թուրքական լոբբին Գերմանիայում մեծ աշխատանք է տանում:

Հայտարարության տակ ստորագրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Անդրեաս Գալաուն և կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Մարկուս Ֆրոհնմայերը:

 

Լրահոս

Դիտել ավելին