Կարևոր իրադարձություններ

Բեռլինում նախատեսվում է ՀՀ Նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը

03 Ապրիլ, 2016 14:21
Բեռլինում նախատեսվում է ՀՀ Նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին Բեռլինում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայի կանցլերի գրասենյակից, ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ըստ հաղորդագրության՝ հանդիպումից հետո նախատեսված է հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին