Կարևոր իրադարձություններ

Շտայնմայերը շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ

03 Ապրիլ, 2016 14:20
Շտայնմայերը շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շարունակել է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից:

«Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի հետ հարցը կքննարկվի Բեռլինում: Սա լավ հնարավորություն կլինի Նախագահի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին