Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում առայժմ չի նկատվում ջերմացում. Էրդողան

03 Ապրիլ, 2016 14:38
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում առայժմ չի նկատվում ջերմացում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման: Ինչպես հաղորդում է HuberTurk հեռուստաալիքը՝ այդ մասին նա ասել է Վաշինգտոնում թուրքական դեսպանատանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հույս ունենք, որ տեղի կունենա որոշակի ջերմացում, և մենք կհաղթահարենք դժվարությունները, որ կան մեր միջև: Սակայն տվյալ պահին դա դեռևս տեղի չի ունենում»,- ասել է նա:

Թուրք առաջնորդը նաև ուշադրություն է դարձրել վաշինգտոնյան գագաթնաժողովում ռուսական ներկայացուցիչների բացակայության վրա: «Ռուսաստանը Վաշինգտոնի գագաթնաժողովին չի ուղարկել նույնիսկ ցածր մակարդակի ներկայացուցիչ: Այստեղ ընդհանրապես Ռուսաստանը չի եղել»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին