Կարևոր իրադարձություններ

Այսպես լինելու է միշտ, հարց առաջացավ՝ հավաքվելու ենք աշխարհի բոլոր ծայրերից

03 Ապրիլ, 2016 14:14
Այսպես լինելու է միշտ, հարց առաջացավ՝ հավաքվելու ենք աշխարհի բոլոր ծայրերից

Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Տարօրինակ ժողովուրդ ենք ...
Նման չենք ուրիշներին: Չեմ ասում <<աննման>> ենք, նման չենք պարզապես: Նույնիսկ հրեաներին:
Հասկանալին, կայունը, իրականությունն առանց մարտահրավերի այնքան էլ մերը չէ: Փոքր ինչ հանդարտ վիճակում մենք մշտական ինքնախարազանման հոգեվիճակի մեջ ենք՝ ինքնաքննադատման, մեր <<դեֆեկտների>> ֆետիշացման, անելանելիության անխուսափելիության հետապնդման զգացողության: Նույնիսկ մեր ժողովրդական բանահյուսությունն ու գրողների գործերն են ներծծված էդ վիճակով. Էս խելքին ենք, որ էս խելքին ենք, հայի հետին խելքը, երթալը կփրկե, երկիրդ երկիր չէ, և ամենազարհուրելին՝ <<ազգ չենք>>-ը... Ու դա գրեթէ բոլորիս մոտ, գեղջուկից մինչև հինունոր թագավոր-իշխաններն ու ազգիս դասականները: 
Բայց հերիք է վտանգի հոտն առնենք՝ դառնում ենք մոնոլիտ, մոռանում ենք մեր ամենաԵՍ-ը, տան վերջին ուտելիքը բերում ենք հրապարակում մրսող տղերքին: Նույնիսկ <<վեշերը>> կապած մեր մազապուրծները սկսում են ոտները կախ գցել ... Օդից կախված ամենամեղավոր ԳԱՂՋՆ է նույնիսկ նահանջում:
Սա մենք ենք: Սա է մեր ուժը, մեր գենի անհավատալի ու հաղթող կենսունակությունը: Որովհետև առաքելություն ունենք թերևս, մարդկության համար ու աստծո առջև... 
Այսպես լինելու է միշտ, հարց առաջացավ՝ հավաքվելու ենք աշխարհի բոլոր ծայրերից, և ինչքան շուտ քոչվորի գլուխը սա մտնի՝ ավելի լավ իր համար: 
Նման չենք ուրիշներին, ուրիշ նյութից ենք սարքած ...
Խաղաղությամբ հանգչեք տղերք: Հերոսների մայրերն ունեն սփոփանք: 
Փոքրիկի ծնողներին ուժ ...

 

Լրահոս

Դիտել ավելին