Կարևոր իրադարձություններ

Հպարտանում եմ Ռեալի ֆուտբոլիստներով. Զիդան

03 Ապրիլ, 2016 13:55
Հպարտանում եմ Ռեալի ֆուտբոլիստներով. Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Պրիմերայի 31-րդ տուրում:



«Չափազանց գոհ եմ, հատկապես արդյունքից: Բարդ էր, սակայն սա «Կամպ Նոուն» էր: Հպարտանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստներով եւ նրանով, թե ինչ արեցին: Անհրաժեշտ է շարունակել հաղթել: Զիջում ենք 7 միավոր, սակայն այժմ անհրաժեշտ է մտածել Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերի մասին:



Ինձ դուր եկավ բոլոր ֆուտբոլիստների խաղը: Մարզչի համար չկա ավելի լավ բան, քան տեսնել, թե ինչպես է թիմդ պայքարում ինչպես մեկ մարմին»,- Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին